Միքայել Նալբանդյանին ներողություն ենք հայցում վերնագրում մեկ՝ Չ տառի << հավելագրման >> համար:
Բռնցքամարտի աշխարհի առաջնության բելգրադյան ռինգում երեկ, երեկոյան մրցահերթում, 63, 5 կգ քաշային կարգում, Հովհաննես Բաչկով - Սոմչայ Վոնգսուվան / Թաիլանդ / քառորդ եզրափակիչ մենամարտում հուսալի, հաղթական գործողություններով աչքի ընկավ Հայաստանի պատվիրակը: Բայց, մրցավարները նախապատվությունը տվեցին / 3 : 2 / թաիլանդցուն: Զարմանալի որոշումը չընկճեց մեր պատվիրակությանը և անարդար վճռի համար բողոքարկվեց հանդիպման ելքը / գյումրեցուն հաղթող էին ճանաչել Իսպանիան և Ղազախստանը ներկայացրած մրցավարները /:
Առաջնության մրցավարական հանձնախումբը ուշադիր զննեց հանդիպման տեսագրությունը և միաձայն որոշումով հաղթանակը արժանիորեն վերադարձրեց Բաչկովին: Իսկ մինչ այդ ինքն իրեն գերազանցեց մեր թիմի մյուս գյումրեցին՝ Դավիթ Չալոյանը / գերծանրքաշ /: Նա վստահորեն հաղթանակ տոնեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ, մտավ կիսաեզրափակիչ և իր համար նույնպես ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Արդյունքում գյումրեցի երկու վարպետները ասպարեզում են և շարունակում են << ոսկու >> համար պայքարը:
Վաղը ՝ նոյեմբերի չորսին, կիասաեզրափակիչում, Բաչկովը կմրցի կուբացի Գրուզ Գոմեզի, իսկ Չալոյանը ՝ ազերի Աբդուլաևի հետ:
Հավատանք նրանց բարձր կարգին, անկոտրում կամքի դրսևորմանը և մրցավարների արդարությանը: