ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

11:07 - 27 Սեպ, 2021

Սանկտ Պետերբուրգում տեղի է  ունեցել հոկեյի միջազգային ֆեդերացիայի / IIHF /  կոնգրեսը: Կազմակերպության նախագահ է ընտրվել ֆրանսիացի  Լյուկ Թարդիֆը: Նա փոխարինել է շվեյցարացի Ռենե ֆազելին, ով ֆեդերացիան ղեկավարել է 1994 թվականից:

Լյուկ Թարդիֆը ծնվել է 1953թ. մարտի 29 -ին Կանադայի Թրուա Ռիվյեր քաղաքում:  Խաղացել է այդ երկրի  պատանեկան թիմում, եղել է Բելգիայի և Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ակումբների հարձակվող: 

2006թ.  գլխավորել է Ֆրանսիայի  հոկեյի ֆեդերացիան, իսկ 2012 –ից IIHF –ի գործկոմի անդամ է:

Այլ նորություններ