Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները երեք մեդալ նվաճեցին Ուֆայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Երևանցի Սահակ Հովհանիսյանը / 67 կգ / և գյումրեցի Կարեն Խաչատրյանը / 82 կգ / գրավեցին երկրորդ տեղը և կանգնեցին պատվանդանի փոխչեմպիոնի աստիճանին:
Երրորդ տեղով բավարարվեց երևանցի Շանթ Խաչատրյանը / 72 կգ/:
Հավաքականը մրցավայր էր ուղեկցել ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: