Հուլիսի 1 –ից մեկշաբաթյա օլիմպիական մարզումային ճամբար կկազմակերպվի Խորվաթիայում: Այն կրում է << Դեպի ոսկին >> անվանումը:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ միջոցառմանը հրավիրված է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /:
Մինչ այդ Ֆերդինանդը մի քանի մարզընկերների հետ յուրատեսակ հավաքի մասնակցեց Ծաղկաձորում: Այնտեղ հիմնական շեշտը դրվել է ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավմանը: