Տոկիոյում վաղը՝ մայիսի 1 –ին կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին հայտավորված են 46 երկրների 255 մարզիկ – մարզուհիներ:
Ստուգատեսը վարկանիշային է և հաջողակները իրավունք կստանան նույն լողավազանում պայքարել օլիմպիական մեդալների համար:
Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը արդեն Տոկիոյում են և գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ շարունակում են պարապմունքները: Նրանք հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկում և սինխրոն ցատկերում:
Աշտարակացատկերում ուղեգիր կստանան մինչև 18 –րդ տեղ գրավողները, իսկ սինխրոնում ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները: