Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Գեղասահքի ազատ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 8-րդ համարի ներքո և հավաքեց 77,32 միավոր: Երկու ծրագրերի արդյունքում Գալուստյանը հավաքեց 133,21 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը:
Պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ցուրսկայան, ով հավաքեց 188,04 միավորով:
Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երկու մարզիկներով` դահուկորդ Միքայել Միքայելյան և գեղասահորդ Անաստասիա Գալուստյան:
Լիլեհամեր, Նորվեգիա
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom