Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50% -ով սահմանափակել մարզասերների քանակը:
Նշվում է, որ խոշոր մարզադաշտերում հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։
Միաժամանակ Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել օլիմպիական խաղերում ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը:
Ղեկավար հյուրերը չեն ենթարկվի խիստ կարանտինի: Բայց կթեստավորվեն իրենց երկրներում և Ճապոնիայում: Նրանց կարգելվի նաև շփվել մարզիկների հետ և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից: