Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4- 8-ը: Մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է այն տեղի ունենա սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում:
Համաշխարհային ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար հաշվի կառնվեն նախորդ օլիմպիական խաղերի, եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:
Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարում մեր թիմի հաշվին այնուամենայնիվ հաջողվեց գրանցել մեկ օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /: