Հայտնի են հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների անունները

13:15 - 12 Փետ, 2016

Հրաձգության Եվրոպայի առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը կներկայացնի 14 մարզիկ` երիտասարդների տարիքային խմբում 7 հրաձիգ և մեծահասակների խմբում նույնպես 7 մարզիկ:

Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):

Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Ռազմիկ Մինասյանը (վազող թիրախ):

Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:

Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

 

 

Այլ նորություններ