<< ՍԱՌՑԵ ՏԱՐԱԶՆԵՐԸ >> ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

12:04 - 07 Դեկ, 2020

Պեկինի իշխանությունները հայտնել են  2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի  սահադաշտերի շահագործման հանձնելու մասին։ Տարեվերջին ասպարեզները առաջին անգամ կներկայացվեն  սառցե հատակով : 

Չինաստանի մայրաքաղաքը  առաջինը կլինի , որտեղ տեղի կունենան ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր: 2008-ի հիմնական մարզահամալիրները  կվերափոխվեն ՝ չմշկասահքի, քյոռլինգի և հոկեյիստների ասպարեզներ։

Ընդհանուր առմամբ խաղերի ժամանակ  կօգտագործվի  12 մարզական հաստատություն, որոնցից միայն 1/ 3 –րդն է  կառուցվել 2022  - ի մարզահանդեսի համար: 

Սառույցի առաջին ծածկը կատարվել է   մայրաքաղաքի մարզապալատի ասպարեզում, որը  տեղավորում է  18 հազար հանդիսական: Այնտեղ կանցկացվեն շորթ - տրեկի և գեղասահքի մրցումները: Դա այն  յոթ օլիմպիական սահադաշտերից մեկն է, որտեղ  կօգտագործվի ածխաթթու գազի ուղղակի սառեցման  նոր տեխնոլոգիան: Այն մինչև 30 տոկոս էլեկտրաէներգիա կխնայի` սառնարանային ստանդարտ սարքերի համեմատ։

 

 

Այլ նորություններ