<< ․ ․ ․ ՈԳԵՇՆՉՈՂ Է ՈՒ ՖԱՆՏԱՍՏԻԿ >>

11:50 - 19 Նոյ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ավարտել է   պաշտոնական այցը Ճապոնիա: Վերջին օրը նա  շրջել է օլիմպիական ավանում և Տոկիոյի խաղերի գլխավոր մարզադաշտում: 

Թոմաս Բախին  մի քանի անվանի մարզիկներ ուղեկցել են   օլիմպիական ավան։ Այնտեղ պետք է բնակվեն    ավելի քան 17,000 մարզիկներ և պատվիրակությունների անդամներ: Նա բարձր է  գնահատել  հինգ հազար տեղանոց լուսավոր ու ընդարձակ ճաշարանի պայմանները։

Հաջորդ կանգառը խաղերի գլխավոր  ասպարեզ՝ Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում  է եղել։ ՄՕԿ –ի ղեկավարը հիացած  ասել է, որ նույնիսկ դատարկ վիճակում, խաղերի բացման արարողությունից ինը ամիս առաջ,  ստադիոնը ոգեշնչող է, քանզի ֆանտաստիկ տեսք ունի։

Մարզահամալիրների ստուգումից հետո Բախն այցելել է  Տոկիոյի օլիմպիական թանգարան,  որտեղ  գտնվում է մարզահանդեսի  գլխավոր խորհրդանիշներից մեկը ՝ օլիմպիական կրակը: 

Եռօյա այցը  արդյունավետ է եղել ու ավելի է   ամրապնդել անվտանգ և հաջող օլիմպիական խաղեր անցկացնելու  վճռականությունը: ՄՕԿ –ի պատվիրակությունը  լավատես է և վստահ է, որ   համերաշխությունն ու միասնությունը կօգնեն   կազմակերպել հաջողված խաղեր: Գրանցված առաջընթացը հուսադրում է , որ եկող  ամռանը Ճապոնիայում կանցկացվի  անմոռանալի մարզահանդես։

 

 

 

Այլ նորություններ