Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնության կայացման ճակատագիրը պետք է որոշեր նոյեմբերի 6-ին։ Այդ չարչրկվող հարցը դարձյալ լուծում չստացավ։ Անընդհատ հետաձգվող խնդիրը հիմա էլ պետք է լուծում ստանա առաջիկա օրերին, ստույգ ՝ նոյեմբերի 10 –ի գործկոմի առցանց նիստում։
Վերջին որոշումով առաջնությունը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 12 - 20-ը:
Մարզաձևի Ճապոնիայի և ԱՄՆ –ի ֆեդերացիաները հայտարարել էին ,որ վարակի տարածման հետևանքով թիմեր չեն գործուղի մրցումների։
Հարկ է համբերել ևս մի քանի օր։