Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման, կանխարգելման նպատակով:
«Գրիպի հետ կապված` առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում:
ՀԱՕԿ լրատվության բաժին