Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը Մարիա Գևորգյանն է

21:00 - 20 Հուն, 2016

Կանանց 71-րդ առաջնության չեմպիոն Մարիա Գևորգյանը 9 հնարավորից հավաքեց  8,5 միավոր: Վերջին տուրում հաղթանակներ տոնեցին Արմինե Բաբայանը և Նարինե Գասպարյանը: Ոչ-ոքի է գրանցվել Աննա Հայրապետյան-Սիրանուշ Ղուկասյան և Աննա Սարգսյան-Արփինե Գրիգորյան պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները: Հաղթանակ տոնեցին Նորայր Թորոսյանը, Կարեն Գրիգորյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Արման Փաշիկյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատարը 6,5 միավորով Զավեն Անդրիասյանն է: 6 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ