Թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը պարտվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում

10:36 - 18 Հուն, 2016

Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ) Ստամբուլում կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:

Առաջին մենամարտի ժամանակ Երեմյանը 5-4 հաշվով հաղթեց սլովակ Դեյվիդ Սայկոյին, այնուհետ հայ թաեքվոնդոյիստը քառորդ եզրափակչում մրցեց ադրբեջանցի Միլադ Բայգի հետ, բայց պարտվեց 1:11 հաշվով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հայկազ Սամվելյանը և Իզաբելա Վարժապետյանը, պարտվեցին առաջին գոտեմարտում:

Թաեքվոնդոյի Ստամբուլի այս մրցաշարը Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վերջին եվրոպական վարկանիշային մրցաշարն  էր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ