Ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «Թախթիի Գավաթ»-ում

23:30 - 16 Հուն, 2016

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Մանուկյանը դարձել է «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարի ոսկե մեդալակիր:

80 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել իրանցի Ֆալահ Մեհդիի նկատմամբ:

«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում: 

ՀԱՕԿ լրատության բաժին

 

Այլ նորություններ