Հունաստանի հնագիտական խորհուրդը հավանություն է տվել հին օլիմպիական խաղերի կառույցները թվային հավելվածով ցուցադրելու նախագծին: Այցելուներն հնարավորություն կունենան դիտել հուշարձանների եռաչափ պատկերները։
Հավելվածների մշակումն իրականացվելու է Microsoft կորպորացիայի հետ համատեղ։ Կազմակերպության նախագահ Բրեդ Սմիթը այդ գործարքին համաձայնել է Հունաստան կատարած այցի ընթացքում ։ Ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
Հնագիտական տեղանքը մարտին փակվել է այցելուների համար ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։