Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը / WADA/ հավատարմագրված տասնմեկ հակադոպինգային լաբորատորիաներ կասեցրել կամ սահմանափակել են իրենց գործունեությունը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ քաղաքներն են Լոս Անջելեսը, Մոնրեալը, Ռիո դե ժանեյրոն,Դոհան, Բարսելոնը, Բուխարեստը, Լոնդոնը, Մադրիդը, Փարիզը, Հռոմը և հարավաֆրիկյան Բլյումֆոնտեյնը։
Կազմակերպությանը հավատարմագրված պաշտոնական ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկված է 30 լաբորատորիա։