Տոկիոյի օլիմպիական խաղերի Ժամանակացույցը , որն արդեն տեղափոխվել է 2021 թվական, պետք է սահմանվի հուլիս – օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում։ Նման կարծիք է հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեի << Տոկիո – 2020 >> -ը համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Կոուտսը։ Նա ասել է, որ ճիշտ կլինի այն անցկացնել թենիսի Ուիմբլդոնի / հուլիսի սկզբին / և ԱՄՆ բաց առաջնության / սեպտեմբերի սկզբին / միջանկյալ շրջանում։
Մրցումների գրաֆիկը պետք կազմել այն սկզբունքով , որ օլիպիական խաղերին չհատվեն ջրային մարզաձևերի / հուլիսի 16 – ից օգոստոսի 1 –ը / և աթլետիկայի / օգոստոսի 6 – 16 –ը / նշանակված աշխարհի առաջնությունները։
Ավելի վաղ նշված մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները պատրաստակամություն էին հայտնել փոխել այդ մրցումների անցկացման ժամկետները։
Սպասվում է, որ Ճապոնիայում հաջորդ տարի տեղափոխված մարզահանդեսի անցկացման նոր ժամկետները կներկայացվեն առաջիկա չորս շաբաթների ընթացքում։