ՎԱՂԸ ՜ ՄՕԿ -ՈՒՄ

14:16 - 16 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ/ նախագահ Թոմաս Բախը վաղը՝ մարտի 17 –ին հեռախոսակոնֆերանս կանցկացնի     մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և  ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարությունների հետ։ Քննարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի  փոփոխություններին առնչվող հարցեր։

Ի սկզբանե  ՄՕԿ –ը   բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացրել է կորոնավիրուսի հետ կապված   զարգացումների մասին: Հեռախոսային ասուլիսի ժամանակ  նախատեսվում է  տեղեկատվության փոխանակություն։

Չնայած   բազմիցս բարձրացվել է օլիմպիական խաղերը  չեղյալ  հայտարարելու կամ հետաձգելու հարցը ,  սակայն այժմ  առավել սուր են  դրված մարտ -  ապրիլ ամիիներին նախատեսված ընտրական մրցաշարերի անցկացմանն առնչվող խնդիրները։ Այժմ ՄՕԿ-ը և  մարզական ֆեդերացիաները պետք է  քննարկեն   որակավորման  միջոցառումների վերափոխման  կարգը: 

Առանձին  ֆեդերացիաներ  խնդրել են ՄՕԿ –ին  երկարաձգել մրցաշարերի  ժամկետները ՝ մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ՝  հուլիսի 24-ը ։ Կան նաև այնպիսիք ,որոնք արդեն  վերանայում են ընթացիկ միջազգային վարկանիշները ՝ <<  Տոկիո – 2020 >>  –ի ուղեգրերը բաշխելու հարցը։

Թոմաս Բախը նախկինում նշել է, որ ՄՕԿ-ը քննարկում է ուղեգրեր հատկացնել այն մարզաձևերի ներկայացուցիչներին, ովքեր առավել տուժել են  կորոնավիրուսի պատճառով և լրացուցիչ տեղեր հատկացնել այն մարզիկ – մարզուհիներին, որոնք ամենայն հավանականությամբ  ունակ էին նվաճել մասնակցության վարկանիշ։

 

 

 

Այլ նորություններ