Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման պատճառով, հետաձգել է բոլոր մրցաշարերը։
<< Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները հետաձգվում են>>,- նշվում է ՀՖՖ-ի հայտարարությունում: