ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

12:50 - 16 Հուն, 2020

Լոզանում  կայացել է ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի  / ԱՕԿ /  գործադիր կոմիտեի հերթական նիստը: Հիմնական նպատակն էր ամփոփել բոլոր 5 մայրցամաքների  երկրների ԱՕԿ-ների  անցկացրած միջոցառումները : Քննարկվել են նաև  օլիմպիական շարժման առջև ծառացած մարտահրավերները և  զարգացման ռազմավարական ուղղությունները:

Օրակարգում առանձնահատուկ տեղ է տրվել 2019 թվականի հոկտեմբերին Դոհայում անցկացված լողափային խաղերի արդյունքներին:

Լողափային համաշխարհային  խաղերը ցույց են  տալիս ծրագրում ընդգրկված  մարզաձևերի գեղեցկությունը  և դրա ներգործությունը մարզասերների վրա: Ավաղ, լողափային որոշ մարզաձևեր  ներառված չեն օլիմպիական խաղերի  ծրագրում:

Ընդարձակ քննարկման ընթացքում առաջարկվել է  փոփոխություններ  կատարել ՄՕԿ –ի կանոնադրության մեջ, ըստ որի  մարզիկները և մարզական ֆեդերացիաները  օլիմպիական խաղերի ընթացքում կարող են մասնակցել գովազդային արշավներին: Դրանք պետք է համապատասխանեն ՄՕԿ-ի  կանոններին:

Արգելվում է ծխախոտի, ալկոհոլի և  ազարտային խաղերի գովազդը:  Տոկիոյի խաղերի պարագայում թույլտվություն ստանալու համար  պետք է  ծրագրերի մասին գրավոր տեղեկացնել  համապատասխան երկրի  ԱՕԿ-ին`  մինչև 2020 թ. մայիսի 15-ը:

Ազգային օլիմպիական կոմիտեների  ասոցիացիայի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2020 թ. հունիսի 15-ին, կրկին միջազգային օլիմպիական կոմիտեի նստավայր Լոզանի կենտրոնակայանում:

Այլ նորություններ