<< ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՆ ԵՆ >>

11:00 - 13 Հուն, 2020

Հայաստանի ծանրամարտի հավաքականների աշխատանքային ծրագրերի մասին ՀԱՕԿ –ի լրատվական ծառայությանը հետևյալն ասաց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը. <<  Ուշադրության կենտրոնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը  փետրվարի 1 -5 –ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի  Երևանում և Աբովյանում փետրվարի 20 –ից մինչև ապրիլի 1 –ը նախատեսված  ուսմնամարզական հավաքներում: Դրանից հետո   ՀՀ տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Մոսկվայում ապրիլի 1 –ին մեկնարկելիք  Եվրոպայի առաջնությանը,որը նույնպես վարկանիշային է:

Պարապուրդի չեն մատնվի   նաև երիտասարդական հավաքականները,որոնք փետրվարի 15 –ից մարզումներ կանցկացնեն մայրաքաղաքում և Աբովյանում: Նահանջելը պատվաբեր չէ:  Ուզում ենք զարգացնել ձեռքբերումները, թեև սպորտը լի է անակնկալներով: Մենք միայն լավ մրցելույթների ենք ձգտում >>:

 

 

 

Այլ նորություններ