Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած միջազգային մրցաշարին:
Հայաստանի ներկայացուցիչը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը գրավել է չորրորդ տեղը:
Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որը հավաքել է 7.5 միավոր: