Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ,ԵՎԿ փոխնախագահ Ստանիսլավ Շևչենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ֆեդերացիաների համագործակցության նոր ծրագրեր, համատեղ հավաքների և մարզչական սեմինարների կազմակերպման հետ կապված հարցեր:
Կարեն Ասմարյանը բարձր է գնահատել ՌՎՖ-ի դերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու և գույքի տրամադրման հարցում: Ստանիսլավ Շևչենկոն նշել է, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան միշտ պատրաստ է աջակցել և օգնել ՀՎՖ-ին: