Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Վահանյանը նվաճել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:
65 տարեկանից բարձր տարիքային խմբում 68-ամյա Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Կարեն Մովսիսյանը հանդես է եկել 50 տարեկանից բարձր տարիքային խմբի մրցաշարում, որտեղ 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արտաշես Մինասյանը գրավել է 22-րդ տեղը (7 միավոր), իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 52-րդ (6 միավոր):