«Արցախը» նվաճել է վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթողին որոշելու համար Երևանում անցկացվել է լրացուցիչ հանդիպում, որտեղ «Արցախը» լարված պայքարում 3:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին:
Երրորդ տեղ է գրավել ՃՇՀԱՀ-ի թիմը:
Մեդալակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հատուկ մրցանակներով, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրամական պարգևներով: Թիմերին պարգևատրել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը: