Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը:
Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ:
Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Դենիս Տենի հուշամրցաշարում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը: