Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը չկարողացավ մեդալ նվաճել:
Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Սադովիկին, իսկ երկրորդում 2։5 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Գանկհույակ Գանբատարին և լքեց պայքարը:
Հովհաննես Մխիթարյանը հոկտեմբերի 29-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 0։5 հաշվով պարտվել էր իրանցի Քամրան Ղասեմպուրին։ Քանի որ Իրանի ներկայացուցիչը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի հոկտեմբերի 30-ին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: