Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 30-ին կանցկացվի 6-րդ տուրը, որտեղ Հայաստանի հավաքականը կխաղա Սլովենիայի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային, Խորվաթիային ու Չեխիային, ոչ ոքի խաղացել Ուկրաինայի հետ, պարտվել Ռուսաստանին և 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Լատվիայի հետ: Հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը:
5-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը: