Հրանտ Մելքումյանը 2-րդն էր Լոնդոնի արագ շախմատի մրցաշարում

10:05 - 14 Դեկ, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 2-րդն էր «London Chess Classic»-ին կից ընթացող արագ շախմատի մրցաշարում:

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամը 10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում Վրաստանը ներկայացնող Լուկ Մշանեն էր, ով հավաքեց 9,5 միավոր:

Արագ շախմատի լոնդոնյան մրցաշարին մասնակցում էին 106 շախմատիստ:


Լուսանկարը՝ tsaghkadzor2015.fide.com-ից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ