2015 թվականի օգոստոսին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը սկսեց ՀԱՕԿ պաշտոնական կայքի արդիականացման գործընթացը։
Կայքն ամբողջովին վերափոխվեց և 2015 թվականի հոկտեմբերի 7-ին սկսեց իր աշխատանքը։
Այս 4 տարիների ընթացքում armnoc.am-ը լուսաբանել է Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր կարևորագույն մրցաշարերը, որտեղ ելույթ են ունեցել մեր երկիրը ներկայացնող մարզիկները։ Կայքում տեղ են գտել հետաքրքիր նախագծեր, ինչպես նաև հարցազրույցներ և վերլուծություններ։ armnoc.am-ի հետ համագործակցող Հայաստանի լավագույն լուսանկարիչների արված լուսանկարները տեղ են գտել ամենատարբեր ամսագրերում, թերթերում, կայքերում, ցուցահանդեսներում և պաստառների վրա։
ՀԱՕԿ նախագահը ֆինանսական միջոցներ չի խնայել, որպեսզի մեր լրագրողներն աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, Օլիմպիական խաղեր, փառատոններ լուսաբանեն հենց մրցավայրից։
Որպես պոշտոնական աղբյուր, եռալեզու armnoc.am-ից օգտվել և օգտվում են Հայաստանի առաջատար լրատվական կայքերը, ինչպես նաև արտասահմանյան լրատվական կայքերը։
Եղածով չենք բավարարվելու և շարժվելու ենք առաջ։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։