ԱԱ. Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

17:00 - 22 Սեպ, 2019

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր բրոնզե մեդալի արժանացավ Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

 Պոկում վարժությունում 2016թ. Եվրոպայի չեմպիոնը 168 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:

 Հայ ծանրորդը 3 փորձից չկարողացավ բարձրացնել 195 կիլոգրամանոց ծանրաձողը:

Հիշեցնենք, որ ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ էր մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով գրավել էր 14-րդ տեղը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի ևս 7 ներկայացուցիչ:

 

 

Այլ նորություններ