Մեկնարկում է վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց պայքարում կմրցեն 6 թիմեր՝ ՖԻՄԱ, «Ստեփանակերտ», «Դինամո Նոր-նորք», «Արաբկիր», «Բժշկական համալսարան» և «Գյումրի»: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի: Գավաթի խաղարկության վերջին օրը գավաթի համար մրցեն ենթախմբերի առաջատարները:
Աղջիկների գավաթի խաղարկությանը կմասնակցեն 4 թիմ՝«Նժդեհ», «ԽՄՕՄՄ», «Վան» և «Տնտեսագիտական համալսարան», իսկ հաղթողը կորոշվի շրջանաձև համակարգով: «Գավաթի խաղարկությունն անցկացնում ենք ավելի շատ վոլեյբոլիստներիի զբաղվածություն ապահովելու համար: Խաղարկությունը կարևոր է նաև նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Կարեն Ասմարյանը:
Վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը մեկնարկում է դեկտեմբերի 11-ին և կեզրափակվի դեկտեմբերի 13-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին