Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տեղն է գրավել ԱՄՆ Սենթ Լուիսում ավարտված շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում:
Վերջին տուրում նա սև խաղաքարերով մրցեց Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
Շախմատիստները վաստակեցին 4,5-ական միավոր ու զբաղեցրին վերջին 2 տեղերը։
6,5-ական միավորով առաջին տեղը կիսել են Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ու չինացի Դին Լիրենը: Հաղթողը կորոշվի թայ-բրեյքում։ 6 միավորով 3-4-րդ տեղերը կիսել են Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)։