Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ում։
Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի:
Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
9 միավորով երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):
Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները։