Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակչում մեր ընտրանին հանդիպեց տան տերերի հավաքականի հետ և հաղթեց 71:61 հաշվով:
Եզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մալթան:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մարի Մարգարյանը, որը վաստակեց 17 միավոր: