Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած վոլեյբոլի Պերճ Խաչատրյանի անվան հուշամրցաշարի հաղթողները «Ավան» և «Արաբկիր» թիմերն են:
Մրցումային վերջին օրն աղջիկների պայքարում ԽՄՕՄՄ-ը հաղթեց «Շենգավիթ»-ին, իսկ «Ավան»-ը՝ «Թբիլիսի»-ին: Հաղթանակ տոնելով բոլոր հանդիպումներում` հաղթող դարձավ «Ավան» թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին ԽՄՕՄՄ և «Թբիլիսի» թիմերը:
Տղաների պայքարում «Արաբկիր»-ի թիմն առաջին տեղում էր, երկրորդ հորիզոնականում «Աջափնյակ»-ն էր, իսկ եռյակի վերջում՝ «Վանաձոր»-ը: Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին տղաների 7 թիմ` «Արաբկիր», «Աջափնյակ», «Վանաձոր», «ԽՄՕՄՄ», «Նոր-Նորք», «Գավառ» և «Հնաբերդ»: Աղջիկների մրցաշարում մրցում էին 4 թիմ՝ «Ավան», «ԽՄՕՄՄ», «Շենգավիթ» և «Թբիլիսի»:
Լուսանկարներն` այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին