Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։
Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։
Հուլիսի 24-ին կայանալիք եզրափակիչների մասնակցիներին ներկայացնում ենք ստորև․
57 կգ քաշային կարգ Ազամատ Տուսկաև (Ռուսաստան)-Միհրան Ջաբուրյան (Հայաստան)
61 կգ քաշային կարգ Արսեն Հարությունյան (Հայաստան)-Աբասգաջի Մագոմեդով (Ռուսաստան)
65 կգ քաշային կարգ Արթուր Բադտիև (Ռուսաստան)-Ազնաուր Տավաև (Ռուսաստան)
70 կգ քաշային կարգ Անզոր Զակուև (Ռուսաստան)-Մերիժան Աշիրով (Ղազախստան)
74 կգ քաշային կարգ Խեթագ Ցաբոլով (Ռուսաստան)-Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդով (Ռուսաստան)
79 կգ քաշային կարգ Մալիկ Շավաև (Ռուսաստան)-Կամիլ Իսաև(Ռուսաստան)
86 կգ քաշային կարգ Զաուր Մակիիև (Ռուսաստան)-Թամերլան Տասպսիև (Ռուսաստան)
92 կգ քաշային կարգ Գուրամ Չերտկոև (Ռուսաստան)-Ռադիկ Նարտիկոև (Ռուսաստան)
97 կգ քաշային կարգ Զնուր Կոցիև (Ռուսաստան)-Ազրետ Շոգենով (Ռուսաստան)
125 կգ քաշային կարգի եզրափակչի մասնակիցները, ինչպես նաև սփոփիչ գոտեմարտերի հաղթողների անունները հայտնի կդառնան վաղը։
Եզրափակիչ գոտեմրատերը կմեկնարկեն վաղը՝ ժամը 11-ին։