Նեապոլում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14․900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Նա այս Ունիվերսիադայում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը խոսել է հաղթանակի մասին․
«Չեմ կարող բառերով բացատրել հաղթանակս։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք ցույց տվեցի։ Սա մարզիչներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս շնորհիվ էր, նրանք ինձ շատ էին ոգևորում։ Այս հաղթանակը հիմք է նորանոր հաջողությունների հասնելու, սրանով հաստատ չեմ բավարարվի»,-ասաց նորընծա չեմպիոնը։
Ըստ Արթուրի՝ իր ելույթի գնահատականը պետք է տան մարիզչները․
«Ելույթիս գնահատականը լավ կլինի տան մարզիչներս։ Որակավորման փուլի նույն վարժությունն եմ կատարել, պարզապես ի տարբերության առաջին օրվա՝ եզրափակչում կատարումս ավելի «մաքուր» է եղել։ 2016թ․ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալից հետո սա առաջին լուրջ հաջողությունս է»,- խոսքը եզրափակեց հայ մարմնամարզիկը։