Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը հունիսի 28-ին մասնակցեց Point race մրցաձևին։
Եվրոպական խաղերին ձեռքի կրկնակի կոտրվածքով մասնակցող Ստեփանյանին չհաջողվեց հատել եզրագիծը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Էդգար Ստեփանյանը մասնակցել է սկրետչ մրցաձևին և զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը: Հունիսի 23-ին էլ Էդգարը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։