Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։
Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։
Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։