2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՛Ամպեցո քաղաքներում:
Ընտրությունը տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ Լոզանում տեղի ունեցած նիստում:
Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն հավակնում էր նաեւ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը:
Իտալիան Օլիմպիական խաղերն ընդունել է 3 անգամ:1956-ին (Կորտինա դ՛Ամպեցո) եւ 2006-ին (Թուրին) այդ երկրում անցկացվել են ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ 1960-ին ամառային Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Հռոմում: