Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել հրաձիգներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։
Այս վարժության երկու կրակահերթերից յուրաքանչյուրին մասնակցում է 16 թիմ։
Պողոսյանը և Բաբայանն առաջին կրակահերթում գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 12-րդ տեղը և չհաղթահարեցին որակավորման փուլը։
ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 2 կրակահերթերի արդյունքում մեր մարզիկները զբաղեցրին 23-րդ տեղը։