ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 20-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը:
Կարեն Ասլանյան
Մարզաձեւը։ Հունահռոմեական ըմբշամարտ
Ծնվել է։ 22/07/1995
Ծննդավայրը։ Երևան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2014թ. Եվրոպայի առաջնությունում կրած պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը: 2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը (մեդալը նվաճել է եղբոր ծննդյան օրը)
Եվրոպական խաղերում…
«Չունեմ առավելագույն կամ նվազագույն նվաճման խնդիր․ գնում եմ ոսկե մեդալ նվաճելու»։
Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը: