Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել է հավաքականի կազմը, որը կներկայացնի Հայաստանը Մինսկ-2019-ում։
Մինսկում մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը (67 կգ),Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։