Լեհական Տորոն քաղաքում ապրիլի 8-14-ը տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մեկնել էր 6 մարզիկով ՝ Սեդա Գևորգյան (ճկասուսեր), Սվետլանա Եսայան (խոցասուսեր), Համլետ Մխոյան (ճկասուսեր), Ալիկ Նավասարդյան (խոցասուսեր), Հովհաննես Մուրադյան(խոցասուսեր), Նարեկ Ավագյան (խոցասուսեր):
Առավել հաջող հանդես է եկել Ալիկ Նավասարդյանը, ով խմբային փուլում ունեցել է 2 հաղթանակ և անցել հաջորդ փուլ, այնտեղ ևս մեկ հաղթանակ է տարել, այնուհետև դուրս է մնացել պայքարից: Նշենք, որ խոցասուսեր մրցաձևում աշխարհի առաջնությանը մասնակցել է մոտ 140 սուսերամարտիկ: