Հայտնի է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման ամբողջական օրացույցը:
Խաղերի առաջին մեդալային հավաքածուն կվիճարկվի հուլիսի 25-ին հրաձգության կանանց մրցաշարի 10 մ օդամղիչ հրացան վարժությունում: Առաջին մեդալային օրը կվիճարկվի մեդալների 11 հավաքածու:
Ֆուտբոլի տղամարդկանց եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, կանանցը՝ օգոստոսի 7-ին: Տղամարդկանց և կանանց բասկետբոլի, հանդբոլի և վոլեյբոլի եզրափակիչ հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 9-ին:
Լող և թենիս՝ 25.07.20-02.08.20
Ըմբշամարտ՝ 02.08.20-08.08.20
Ծանրամարտ՝ 25.07.20-05.08.20
Սինքրոն լող՝ 03.08.20-08.08.20
Ջրացատկ՝ 26.07.20-08.08.20
Սուսերամարտ՝ 25.07.20-02.08.20
Ձյուդո՝ 25.07.20-01.08.20
Սպորտային մարմնամարզություն՝ 25.07.20-04.08.20
Գեղարվեստական մարմնամարզություն՝ 07.08.20- 09.08.20
Բռնցքամարտ՝ 25.07.20-09.08.20 (եթե մնա Խաղերի ծրագրում)
Խաղերի ամբողջական օրացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին, իսկ փակմանը՝ օգոստոսի 9-ին: