ԱՄՆ-ն Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը հանդես էր գալիս C խմբում:
Պողոսյանը փոկում վարժությունում բարձրացրեց 97 կգ, իսկ հրումում հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 120 կգ: Երկամարտի 217 կգ արդյունքով նա C խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ընդհանուր խմբում Պողոսյանը 21-րդն էր:
ՀԱՕԿ լրատվութան բաժին