Լեհական Շեցին քաղաքում շարունակվում է այսօր մեկնարկած մարզմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Չնայած՝ այս պահին մեկ ենթախումբ էլ շարունակում է ելույթները, արդեն կարող ենք նշել, որ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Եվրոպական խաղերի ուղեգիր։
Մինսկ-2019-ի մարմնամարզության բազմամարտի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում մինչև 18-րդ տեղ զբաղեցրած մարմնամարզիկները։
Երրորդ ենթախմբից հետո պարզ կլինի, թե մեր մարզիկներից ովքեր են շարունակում պայքարը եզրափակիչներում։ Ակնհայտ է, որ եզրափակչ ուղեգրի հնարավորությունից զրկվել է Հարություն Մերդինյանը, ով նժույգթափերի վարժության ժամանակ ընկավ գործիքի վրայից։ Եզրափակչի ուղեգիր չի նվաճել նաև Արթուր Ավետիսյանը, ով հանդես էր գալիս օղակների վրա։